ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը armlur.am-ի հետ զրույցում հերքեց այն տեղեկատվությունը, թե Արտակ Շաբոյանը շուտով կլքի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնը:
«Տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, Արտակ Շաբոյանը 2010-ին նշանակվել է նախագահի հրամանով, նրա պաշտոնավարման 5 տարին չի լրացել: Ավելին, պրն. Շաբոյանի գլխավորությամբ այսօր հանձնաժողովում նիստ է լինելու»,-եզրափակեց Գայանե Սահակյանը: