«Նոր Նորք վերելակ»-ին տրվեց խիստ նախազգուշացում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում հայտարարվեց, որ «Նոր Նորք վերելակ» ընկերությունը անհիմն բարձրացրել է վերելակների սպասարկման վճարները:

Հանձնաժողովում հարցը զեկուցեց ՏՄՊՊՀ վերլուծության վարչության մասնագետ Արսեն Պետրոսյանը, ով իր խոսքում նշեց, որ Նոր Նորք վարչական շրջանի մի քանի տասնյակ բնակիչներ բողոքով դիմել են Հանձնաժողովին` տեղեկացնելով, որ իրենց համայնքում մոտ 35 տոկոսով բարձրացվել են վերելակների սպասարկման վճարները:

Նշված խնդրի ուսումնասիրության նպատակով, Հանձնաժողովը դիմել է ընկերությանը` պահանջելով ներկայացնել պարզաբանումներ և փաստաթղթային հիմնավորումներ` վերոնշյալ խնդրի հետ կապված:

Վերջինս գրավոր կերպով Հանձնաժողովին տեղեկացրել է, որ վճարների բարձրացումը պայմանավորված է որոշակի ծախսերի և հարկերի բարձրացմամբ:

Տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում Հանձնաժողովը պարզել է, որ սպասարկման վճարի 35% բարձրացումը անհիմն է:

Ընկերության ներկայացուցիչներն ընդունել են , որ իսկապես, իերնց կողմից կատարվել է գնային անհիմն բարձրացում:

Իր ելույթում ընկերության տնօրեն Արայիկ Միսակյանը, հայտնեց, որ Հանձնաժողովի եզրակացության հետևանքով իրենք փոխել են պայմանգիրը և բարձրացրել են 25%-ով:

ՏՄՊՊՀ նախագահը հայտնեց, որ Հանձնաժողովի պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ իրենք ուսումնասիրում են վերելակերի հիմնական մասի սպասարկման և որակական ախատանքներով:

Հայտնի դարձավ, որ ընկերությունը իրականացնում է Նոր Նորք վարչական շրջանում առկա 592 վերելակներից 492-ի սպասարկումը:

Այսպիսով` ընկերությունը ֆինանսական տուգանք չստացավ, այլ նրան տրվեց խիստ նախազգուշացում` հետագայում նման գործողություններ չիրականացնելու պայմանով:

 




Լրահոս