ՕԵԿ խմբակցությունը դեմ է քվեարկել կառավարության ներկայացրած կուտակային կենսաթոշակային օրենքի բարեփոխված տարբերակին, այն դեպքում, երբ նախկինում ՕԵԿ-ը կողմ է քվեարկել օրենքի նախնական տարբերակին:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր ՄՀեր Շահգելդյանն այսօր, ի պատասխան այն հարցին, թե ինչպես հասկանալ ՕԵԿ-ի դիրքորոշման փոփոխությունը, ասաց, որ իրենք դեմ են «պարտադիր» բաղադրիչին:
Ինչ վերաբերում է «քառյակի» կազմում չընգրկվելուն, պատգամավորի խոսքով` «քառյակի» կազմում ընդգրկվելու խնդիր չկա:« Եթե լինեն նախաձեռնություններ, որոնք ի նպաստ կլինեն մեր ժողովրդին, մենք կհամագործակցենք «քառյակի» հետ»,- ասաց բանախոսը:
Հարցին` ինչպես է ՕԵԿ-ը քվեարկելու կառավարության նոր ծրագրին, Շահգելդյանն ասաց, որ քննարկումներ են ընթանում, և դեռ վերջնական որոշում չկա: