Սադայելն արդեն սկսել է Աստվածաշնչից օրինակներ բերել. Գ. Սահակյանը` Լ. Զուրաբյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքական այս կարևորագույն փաստաթղթի քննարկմամբ ազդարարվում է ՀՀ զարգացման նոր փուլ, որը նշանավորվում է տարածաշրջանային զարգացումներով»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը:

Ըստ նրա՝ ծրագիրը թույլ կտա ապահովել առաջընթաց և ինտեգրացիոն գործընթացներին ակտիվ մասնակցություն:

Գալուստ Սահակյանը նկատեց, որ ստվերի առկայությունը օրինաչափ է, և դրա դեմ պայքարողներն էլ են իրենք և հարցադրում արեց, թե այս տարիների ընթացքում ո՞վ է կրճատել նախկինում եղած մեծ ստվերը:

Նա հայտարարեց, որ կառավարության անդամներն ու ԱԺ պատգամավորները բիզնեսով չեն զբաղվում, ընդամենը բաժնետեր են, ինչի իրավունքն ունեն բոլորը և դա չի խախտում Սահմանադրությունը և կառավարության ու ԱԺ-ի աշխատանքը:

Ըստ Գ.Սահակյանի՝ ընդդիմությունը վերահսկողություն է պահանջում, բայց վերահսկողությունը միայն պաշտոնը չէ. «Երբ ապացուցեք, որ մեզանից ավելի պետականամետ եք, վերահսկողական ֆունկցիաներ էլ կտանք:

«Երբևիցե որևէ անգամ չեք տեսնի, որ ես ու իմ կուսակիցները որևէ անձի պիտակներ կպցնենք, մենք միշտ հակադարձողի դերում ենք, բայց՝  էստի աշեցեք՝ Սադայելը արդեն սկսել է Աստվածաշնչից օրինակներ բերել: Մեզանում սկսել է և ընթացք է ստանում քաղաքական աղանդավորությունը»:

Հիշեցնենք, որ ԱԺ իր ելույթում Աստվածաշնչից այսօր մեջբերումներ էր անում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։ 




Լրահոս