Այսօր մայիսի 23-ն է: Տարբեր տարիներին այս օրը տեղի են ունեցել կարևոր իրադարձություններ:
1915թ. Իտալիան պատերազմ է հայտարարում Ավստրա-Հունգարիային և մտնում է Առաջին համաշխարհային պատերազմի մեջ:
1991-ին Լենինգրադում Սուխումից ժամանած Տու-154 ինքնաթիռի վթարից զոհվում է 15 մարդ:
2004-ին Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանի թերմինալի տանիքի փլուզումից զոհվում է չորս մարդ:
Տարվա այս օրն են ծնվել նաև մի քանի հանրաճանաչ մարդիկ: 1707-ին ծնվել է շվեդ բուսաբան, կենդանաբան, ֆիզիկոս Կարլ Լինեյը, 1799-ին` անգլիացի բանաստեղծ Թոմաս Հուդը:
1947թ. է ծնվել հայազգի կոմպոզիտոր Արամ Սաթյանը, 1951-ին` ռուս շախմատիստ Անատոլի Կարպովը:
1987-ին է ծնվել ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբիշ Բրեյ Ուայաթը, իսկ 1991-ին երգիչ-երգահան Լենա Լանդրութը: