Ավտովթար Գյումրիում. 3 մարդ տեղում զոհվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 06.25-ին, տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անկախության հրապարակում՝ Արվեստի ակադեմիայի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱՒՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 32ՍՏ830 և «Մերսեդես» մակնիշի 80ՍՍ222 պետհամարանիշերի ավտոմեքենաները, ինչից «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 2 ուղևոր տեղում զոհվել են, իսկ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Ա.-ը (ծնվ. 1990թ.)՝ հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի և երկու ուղևորների դիերը:




Լրահոս