Արտակարգ իրավիճակների նախարարության շենքը՝ կռվախնձոր․ ինչ է լինելու շենքի ճակատագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն վաղը՝ հունիսի 30-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքի վերջին օրն է: Գերատեսչությունը հուլիսից կգործի Ներքին գործերի նախարարության կազմում:

ArmLur.am գրել էր, որ այս ամենի հետեւանքով ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը եւ նախարարության շուրջ 280 աշխատակից կմնան առանց աշխատանքի, նրանց ճակատագիրն անորոշ է:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱԻ նախարարության՝ Դավիթաշեն 4 թաղամասի հասցեում գտնվող մեծ շենքը կռվախնձոր է դարձել իրավապահ համակարգի վերին օղակներում:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ իրավապահ համակարգում թեժ պայքար է սկսվել այս շենքի համար, ուժային կառույներն ամեն ինչ անում են, որ այս մեծ շենքն իրենց բաժին հասնի, իրենց աշխատատեղն այդտեղ տեղափոխվի:

Հիշեցնենք, որ նախարարության գործող շենքը վերակառուցել է ԱԻ նախկին նախարար Արմեն Երիցյանը՝ 2012թ-ին: ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԱԻՆ շենքի համար պայքարում է մասնավորապես ԱԱԾ-ն: Այս պահին երկու տարբերակ է քննարկվում. հնարավոր է, որ ԱԱԾ վերնախավը շարունակի մնալ Նալբանդյան հասցեում, իսկ մյուս աշխատակիցներն այնտեղից տեղափոխվեն Դավիթաշեն՝ ԱԻՆ շենք:

Մյուս կողմից էլ, քանի որ թեժ պայքար է գնում շենքի համար, չի բացառվում, որ ԱԱԾ ղեկավարությունը հենց տեղափոխվի այնտեղ, քանի որ այն բավականին ընդարձակ է եւ հարմարավետ: ԱԻՆ շենքի ճակատագիրն այս պահին դրությամբ դեռ անորոշ է, հնարավոր է, այս հարցն ընդգրկված լինի կառավարության այսօրվա նիստի օրակարգում:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս