Շիրակի մարզպետը` ոստիկանապետի և ըմբիշի միջև եղած միջադեպի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի և ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի միջև ոչ մի միջադեպ չի եղել: Այս մասին այսօր նշեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:

«Ոչ մի միջադեպ էլ չի եղել, ես խոսել եմ ոստիկանապետի հետ ու ճշտել։ Իմ խոսքերն ապացուցում է այն փաստը, որ Հատուկ քննչական ծառայությունը մերժել է գործ հարուցել»,- ասաց մարզպետը:

Լրագրողների այն հարցին, թե ինչու Ցոլակյանը չի անդամագրվում Հանրապետական կուսակցությանը, պատասխանեց. «Դրա կարիքը չկա, ես աշխատում եմ պետության համար: Ես կուսակցական ոչ մի պատկանելություն չունեմ, չեմ ունեցել, ինձ ոչինչ չի գայթակղում»:

Հիշեցնենք, որ մամուլի տեղեկություններով` մայիսի 9-ին Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը բռնություն էր կիրառել ըմբիշ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ:

Մանրամասները` armlur.am-ի տեսանյութում.




Լրահոս