Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ շարունակական հսկողություն է իրականացվում գնումների գործընթացի, ինչպես նաեւ համապատասխան մրցույթներով հաղթող ճանաչված կազմակերպությունների կողմից աշխատանքների իրականացման ժամկետների եւ որակի նկատմամբ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե գնումների վարչության պետը զեկուցել է նաեւ, որ Երեւան քաղաքի 2014 թվականի բյուջեով նախատեսված միջոցների շրջանակում համապատասխան աշխատանքների իրականացման նպատակով հայտարարվող մրցույթների 95 տոկոսն արդեն իսկ կայացել է: Մրցույթների արդյունքում կատարվել են նաեւ որոշակի տնտեսումներ: Քաղաքապետը հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել աշխատանքների որակի ապահովման ուղղությամբ, իսկ թերացումների հայտնաբերման դեպքում համապատասխան քայլեր ձեռնարկել: