ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ավարտվել է ուժեղացված հսկողությունը. ինչ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 28-ի երեկոյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները, ինչպես նաև պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում իրականացրել են ուժեղացված ծառայություններ։

Հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտմման նպատակով կազմակերպված հատուկ միջոցառումների ընթացքում տարբեր կասկածանքներով ձերբակալվել է 27 անձ, ստուգվել է 2249 մեքենա։ Հայտնաբերվել են տարբեր տեսակի ատրճանակներ։ Հատկապես արդյունավետ էր Էրեբունու բաժնի սպասարկման տարածքում իրականացված միջոցառումը, քանի որ մեքենաներից մեկում հայտնաբերվել է «SS» մարտական ատրճանակ։ Հայտնաբերվել են նաև դանակներ, կռփազենքեր, մահակներ և այլն։

Բացահայտվել են նաև ապօրինի թմրաշրջանառության դեպքեր. հայտնաբերվել են հաշիշի յուղ, մեթամֆետամին, մարիխուանա, լիրիկա և այլն։Կարող ենք արձանագրել, որ ուժեղացված ծառայությունն արդյունավետ էր։ Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են։

Հավելենք, որ երեկ ArmLur.am-ը գրել էր, որ Երեւանում հսկողությունն ուժեղացված է:




Լրահոս