Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն խոսել է աշխարհի առաջնության մասին: Աշխարհի ներկայիս չեմպիոնի մարզիչը նշել է, որ իր թիմը բարդ խմբում է հայտնվել:
Հիշեցնենք, որ Իսպանիայի ընտրանու հակառակորդներն են Հոլանդիայի, Չիլիի ու Ավստրալիայի հավաքականները: «Սա ճակատագիր է: Հոլանդիայի հավաքականի դեմ պայքարելու ենք առաջին իսկ խաղում: Տեղի է ունենալու աշխարհի 2010թ. առաջնության կրկնությունը», – նշել է նա՝ անդրադառնալով նաև իր մրցակիցների հնարավորություններին:
«Հարգանքով ենք մոտենում նաև Չիլիի հավաքականին: Գիտենք, որ նրանք ևս հզոր թիմ ունեն: Ավստրալիայի հավաքականի հնարավորություններին ավելի վատ ենք ծանոթ, բայց եթե թիմը մասնակցում է աշխարհի առաջնությանը, թերագնահատել չի կարելի»,- հայտարարել է Դել Բոսկեն: