Ալվարո Մորատան մեկ ամիս չի օգնի թիմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան ազդրի մկանային վնասվածք է ստացել  Անգլիա – Իսպանիա ընկերական խաղում, որն ավարտվել էր 2:2 հաշվով:

Վերականգնման համար ֆուտբոլիստին անհրաժեշտ կլինի մեկ ամիս: Ըստ այդմ, Մորատան բաց կթողնի «Աթլետիկո»-ի և «Բարսելոնա»-ի դեմ Իսպանիայի առաջնության հանդիպումները: Հարցականի տակ է նաև Արքայական ակումբի ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի մասնակցությունը մադրիդյան դերբիին:




Լրահոս