Ունենք գերեզման, բայց մահվան պատճառը չգիտենք. սպանված զինվորների մայրեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին այսօր կառավարության նիստի ավարտից հետո շրջապատել էին  բանակում խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների մայրերը: Նրանք պահանջում էին նախարարից պատասխանատվության ենթարկել  իրենց որդիների սպանության համար մեղավորներին: «Ունենք գերեզման, բայց մահվան պատճառը չգիտենք, ինչ անենք, ում դիմենք: Անմեղ երեխաներին  տանում-դատում են, իսկ մարդասպաններն ազատության մեջ են»,- վրդովված ասացին սպանված զինծառայողների մայրերը:

Նրանցից  մեկի` Տիգրան Օհանջանյանի մայրն ասաց, որ ինքը ինչու պետք է դիմի Եվրոդատարան` իր որդու գործն արդար քննելու համար, եթե մարդասպանին կարող են  Հայաստանում բացահայտել:

Ի պատասխան Հովհաննես Մանուկյանն ասաց, որ  սպանված զինծառայողների գործերին ծանոթ չէ: Նա հորդորեց նրանց նամակ գրել  իրեն`գործերին ծանոթանալու համար: «Կգրենք, ինչ է եղել, էդքան մարդու գրել ենք, ձեզ էլ կգրենք»,- եզրափակեցին սգավոր մայրերը:




Լրահոս