Իրավական փակուղի չկա արտակարգ դրությունը երկարաձգելու հարցում․ Հովհաննես Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը երկուշաբթի օրը՝ ապրիլի 13-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրել, իսկ երեքշաբթի օրվանից՝ ապրիլի 14-ից, կսկսվի ԱԺ հերթական նստաշրջանը, որի ընթացքում պետք է որոշում կայացվի՝ ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել, թե ոչ:

Թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցել է ՀՀ Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հետ` պարզելու համար, թե արդյոք մեր սահմանադրությունը թույլ տալիս է արտակարգ դրությունը երկարաձգել։

«Այսօր սահմանադրական կարգավորումների, որոշակի իրավական ձևակերպումների ոչ լիարժեք վիճակ գոյություն ունի, որը Սահմանադրության 120-րդ հոդվածն է և արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին համապատասխան դրույթների միջև։ Ըստ էության տեխնիկական խոչընդոտ, որը հնարավորություն չի տալիս լուծում գտնել, ես չեմ տեսնում, թեև որոշակի ձևակերպումների, իրավական տերմինալոգիայի վերլուծություն կա, բայց կարծում եմ, որ իրավական փակուղի չկա»,-նշեց նա։

ՀՀ Արդարադատության նախկին նախարարի փոխանցմամբ՝ Սահմանադրական 120-րդ հոդվածի դրույթները չեն արգելում կառավարությանը, ըստ էության, նոր ռեժիմով որոշում կայացնել և ևս 30 օրով արտակարգ դրություն հայտարարել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։

«Ամսի 14-ից հետո կառավարությունը, ելնելով իրավիճակից, եթե անհրաժեշտ է համարում այս ռեժիմի շարունակումը, ապա նա ըստ էության նույն ընթացակարգով պետք է որոշում կայացնի և օրենքի ուժով արտահերթ նիստ հրավիրի»,-եզրափակեց Հովհաննես Մանուկյանը։

Լիդա Եղիազարյան




Լրահոս