«Կարծում եմ` մենք արդարացիորեն հաղթեցինք»:
Այսպես է արտահայտվել «Տոբոլի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Ղազախստանի առաջնության 14-րդ տուրում «Օրդաբասի» նկատմամբ տարած հաղթանակից հետո` միաժամանակ նշելով, որ կարևորը ձգտումն է:
Այս մասին տեղեկանում ենք «Տոբոլի» պաշտոնական կայքից:
«Ցանկանում եմ շնորհավորել և′ երկրպագուներին, և′ ֆուտբոլիստներին հաղթանակի կապակցությամբ: Յուրաքանչյուր խաղ մեզ համար փոքրիկ եզրափակիչ է, որը պետք է հաղթել: Շնորհակալություն խաղացողներին` այդ բնավորության համար: Տեսնում եմ, որ ֆուտբոլիստները ցանկանում են ինչ-որ բանի հասնել»,- իր խոսքում նշել է մարզիչը:
Վերջինս պարզաբանեց նաև, որ յուրաքանչյուր դիրքում պետք է երկու լավ ֆուտբոլիստ, որպեսզի փոխարինումից հետո խաղի որակը չընկնի, իսկ թիմում գտնվող ֆուտբոլիստները, Վարդան Մինասյանի խոսքերով, գոհացրել են իրեն»: