Իհարկե, Ղարաբաղը սփյուռք չէ. Հրանուշ Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իհարեկե, Ղարաբաղը սփյուռք չէ, այլ մեր հայրենիքն է, և ակնհայտ է, որ Ալիևն այլ կերպ չէր էլ կարող վարվել:  Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը լրագրողների այն հարցին, թե հնարավոր է Հայաստանի և Արցախի միջև անցակետ դրվի։

Նախարարը զարմանում է՝ ինչու են ընդհանրապես Ալիևի ասածները փորձում ցիտել։ Այն հարցին, թե ինչու հենց Աստանայում նույն հարցը չտվեց նախագահ Սերժ Սարգսյանը Ալիևի նամակն ընթերցող Նազարբաևին, Սփյուռքի նախարարը պատասխանեց.

«Բայց ինչո՞ւ պետք է պատասխաներ, ասեր՝ ինչո՞ւ եք Ալիևին ցիտում, ես եմ Ձեզ ասում՝ մի՛ ցիտեք։ Սերժ Սարգսյանը պետության ղեկավար է և գործ ունի պետության ղեկավարների հետ», – հայտարարեց նա։

Այն հարցին, թե ինչու, օրինակ, նման նամակ էլ Վրաստանի կամ Ուկրաինայի նախագահը չի գրում Ղազախստանի նախագահին և ասում, որ Ռուսաստանը չի կարող առանց Ղրիմի մտնել Եվրասիական տնտեսական միություն, նախարարն արձագանքեց. «Նրան այդ հարցն ուղղեք, ինչո՞ւ եք այդ հարցը տալիս ինձ, ես Վրաստանի նախագահի խորհրդականը չեմ, որ կարողանամ այդ հարցին պատասխանել»։

Այն դիտարկմանը, թե Հակոբյանը ենթադրել էր, որ Ալիևը նման նամակ կգրեր, Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Իհարկե, ես գիտեմ իմ հակառակորդին ու թշնամին մոտավորապես ինչ քայլեր կարող է անի, նոր բա՞ն է»։




Լրահոս