Մուրացանյան օրերի տոնակատարության մասնակիցները հանդիպել են Բ. Սահակյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ մայիսի 30-ին, ընդունել է Մուրացանյան օրերին նվիրված տոնակատարությունների մի խումբ մասնակիցների:

ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Բակո Սահակյանը կարեւորել է նման միջոցառումների անցկացումն Արցախում` ինչպես մեր գրականության եւ մշակույթի զարգացման, այնպես էլ Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման տեսանկյունից: Բակո Սահակյանն անգնահատելի է համարել գրականության դերն ազգային արժեքների պահպանման եւ մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում` հավելելով, որ պետությունը հատուկ ուշադրություն է դարձնում այս ոլորտին:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:

AAA




Լրահոս