
Մյունխենի «Բավարիա»-ի և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին կարող է բաց թողնել Բրազիլիայում կայանալիք աշխարհի 2014 թվականի առաջնությունը. հաղորդում է L’Equipe-ը:
Արդեն մի քանի շաբաթ է, ինչ 31-ամյա ֆուտբոլիստը ցավեր ունի մեջքի շրջանում: Նա նաև չի մասնակցել Պարագվայի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը:
Նշենք, որ այսօր Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը պետք է ներկայացնի թիմի վերջնական հայտացուցակը: