«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ Ազգային Ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի անվտանգության պետ Բագրատն օգտագործված անվադողեր է ներկրում Հայաստան: Այս լուրը հետաքրքիր է, քանի որ Վրաստան-Հայաստան սահմանին` ՀՀ մաքսակետի մուտքի մոտ` բավականին տեսանելի վայրում, փակցված է նախազգուշացում, որ արգելվում է օգտագործված անվադողերի ներկրումը Հայաստան, եւ հայտնաբերվելու դեպքում կոչնչացվի: Բայց քանի որ Հովիկ Աբրահամյանը դեռ «իներցիայով» պահպանում է կապերը մաքսային ծառայության ղեկավարների հետ, ուստի նրա թիկնազորի պետին բացառություն են արել ու փաստացի մենաշնորհ տվել: Այս տեղեկության առնչությամբ զրուցեցինք Բագրատի հետ, որը հրաժարվեց իր ազգանունն ասելուց` նշելով, որ բոլորն իրեն Բագրատ գիտեն: «Նման բան չկա, ես իմ գործունեությունը գիտեմ` որտեղ եմ ծավալում: Ես անվտանգության աշխատակից եմ չէ՞, ես կողքից ուրիշ գործով չեմ զբաղվում»,-ասաց Աբրահամյանի անվտանգության ղեկավարը: Մինչդեռ մեր աղբյուրները վկայում են, որ Բագրատն Արտաշատում անվադողերի սպասարկման կետ ունի (վուլկանիզացիա):
ԱՆՎԱԴՈՂԵՐ` ՀԱՏՈՒԿ ԱՐԳԱՄԻՉԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ