ՇԵՂՎԵԼ Է ԾՐԱԳՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀՀԿ-ն խնդիր ունի ոչ թե մյուս քաղաքական ուժերի առաջարկների, այլ իր իսկ ծրագրային դրույթների հետ»,-նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում: Ըստ նրա` 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ դրույթ կա նաեւ այդ կուսակցության ծրագրում: «ՀՀԿ-ն պետք է լուծի իր խնդիրն իր հետ ու մեկնաբանի` ինչու չի կարող կատարել իր ծրագրային դրույթը: Սա էլ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ կապված խնդիր չէ, որ մեղքը գցեն դրա վրա: Սա բացարձակապես առնչություն չունի որեւէ բանի հետ»,-ասաց նա:




Լրահոս