Ռուս հաքերն ամերիկացիներից միլիոններ է գողացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի իշխանությունները հեռակա կարգով մեղադրանք են ներկայացրել ռուսաստանցի Եվգենի Բոգաչովին համակարգչային մեքենայությունների, փողերի լվացման և Ամերիկայի քաղաքացիների հաշիվներից միլիոնավոր դոլարներ գողանալու համար:

Ամերիկյան իշխանությունների վարկածով՝ Բոգաչովը, որը ցանցում հայտնի է նաև Lucky12345 և slavik անունով, եղել է այն հաքերային խմբի անդամը, որը մոտ 1 միլիոն համակարգչ գրոհ է կազմակերպել:

Բոգաչովը ստեղծել է Gameover Zeus անունով վարակված համակարգիչների ցանց, որը 2007-ից օգտագործվել է անձնական և ֆինանսական տվյալներ գողանալու համար:

Հաքերների խումբը բաղկացած է եղել Ռուսաստանի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի քաղաքացիներից: Ինքը` Բոգարովը, ԱՄՆ-ի իշխանությունների կարծիքով, կարող է գտնվել Ռուսաստանում. տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս