ԱՄՆ-ում մահացել է «էքստազիի կնքահայրը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում մահացել է ռուսական ծագումով հայտնի բիոքիմիկոս Ալեքսանդր Շուլգինը, որին անվանում են «էքստազիի կնքհայր»: Այդ մասին սոցկայքերում հայտնել է նրա կինը` Աննա Շուլգինան: Նրա խոսքով՝ Շուլգինը հեռացել է խաղաղ, առանց պայքարի:

Գիտնականն 88 տարեկան էր: Նա մահացել է երկարատև հիվանդությունից հետո. նրա մոտ հայտնաբերվել էր լյարդի քաղցկեղ:

Հանգուցյալի կնոջ խոսքով՝ ամուսինը հասկանում էր, որ մահանում է, սակայն չէր վախենում: Ընդ որում, նա չգիտեր, որ հիվանդ է քաղցկեղով:

Ալեքսանդր Շուլգինը հայտնի է մի շարք սինթետիկ թմրանյութերի, մասնավորապես` էքսթազիի  հետազոտություններով:

Շուլգինը սինթեզել և ուսումնասիրել է մեծ թվով հոգեակտիվ նյութեր և հալյուցինոգեններ: Գիտնականը փորձարկել է դրանք կամավորների, ինչպես նաև՝ իր և իր կնոջ վրա:




Լրահոս