Որքան գումար են վաստակել Երվանդ Զախարյանն ու իր տեղակալները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն ներկայացրել էր  Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի տեղակալների ունեցվածքները, ինչից էլ պարզ դարձավ, որ նրանք ոչնչով չեն զիջում իրենց նախարարին: Այսօր էլ կանդրադառնանք Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի տեղակալների դրամական միջոցներին:

Մինչ տեղակալներին անդրադառնալը, նշենք, որ Զախարյանն ունի 29 մլն 800 հազար դրամ, իսկ նրա եկամտի միակ աղբյուրն աշխատավարձն է:

zaxar

Նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը, ինչպես բնորոշ է պաշտոնյաներից շատերին, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում ոչ մի շարժական կամ անշարժ գույք չի նշել: Ըստ հայտարարագրի` նա ունի 20 հազար եվրո և 38 հազար դոլար: Նրա եկամտի աղբյուրն աշխատավարձն ու կենսաթոշակն է:

areg

Զախարյանի մյուս տեղակալ Իոսիֆ Իսայանն այս պաշտոնը զբաղեցնում է 2012-ից: Այժմ նա ունի 20 մլն դրամ, որը տարվա սկզբում այն 25 մլն դրամ էր. այսինքն` Իսայանի եկամուտը տարվա ընթացքում նվազել է: Նրա եկամտի միակ աղբյուրը կրկին միայն աշախատավարձն է:

iosif

 

Նախարարի մյուս տեղակալ Լևոն Շահվերդյանի դրամական միջոցները, ի տարբերություն իր գործընկերոջ, տարվա ընթացքում աճել են: Մասնավորապես` հարկային տարվա սկզբում նա ունեցել  է 1 մլն 885 հազար դրամ, որը տարվա վերջում դարձել է 2 մլն 325 հազար դրամ:

Հարկային տարվա վերջում նա ունեցել է նաև 50 հազար դոլար և 4040 եվրո: Բացի աշխատավարձից` նա ունեցել է նաև այլ եկամուտ, որն էլ կազմել է 147 հազար դրամ:

levon

 

Զախարյանի մյուս տեղակալ Արա Սիմոնյանի դեպքում էլ դրամական միջոցների կտրուկ նվազում է դիտվել: Տարվա սկզբում նա ունեցել է 8 մլն դրամ, որը տարվա վերջում դարձել էր 3 մլն: Սակայն այստեղ հետաքրքիրն այն է, որ Սիմոնյանը տարվա սզկբում չի ունեցել ոչ մի դոլար, սակայն տարվա վերջում արդեն 2500 դոլար է կուտակել: Նրա եկամուտն են աշախատավարձն ու կենսաթոշակը:

ara




Լրահոս