Երվանդ Զախարյանին ու ընտանիքին այսօր հրավիրել են դատախազության ապօրինի գույքի վարչություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի նախկին քաղաքապետ, էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Երվանդ Զախարյանը հրավիրվել է դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն: Նա այնտեղ է հրավիրվել՝ իր ունեցվածքի հետ կապված պարզաբանումներ ներկայացնելու համար։ Այդ մասին տեղեկանում ենք «Ազդարար» հրապարակային ծանուցումների հարթակից։

Նշվում է, որ Երվանդ Զախարյանն ու իր ընտանիքը՝ որդին, դուստրերն ու կինը, հրավիրվել են դատախազություն, քանի որ նրանց առնչվող գույքի հետ կապված իրականացվել է ուսումնասիություն և կազմվել է ամփոփագիր։ Ընդ որում, նա դատախազություն պետք է ներկայանա այսօր։




Լրահոս