
Հունիսի 5-ին՝ ժամը 19.30-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արագած գյուղի ջրանցքում տղամարդու դի է նկատվել: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարաները ջրանցքից դուրս են բերել անձը չպարզված (մոտ 76 տարեկան) քաղաքացու դի:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն