Ախուրյան գետի վրա արդեն կառուցված են և գործում են երեք փոքր հիդրոէլեկտրակայաններ, ևս երկուսն էլ այժմ գտնվում են կառուցման փուլում։ Օրեր առաջ այցելեցինք դրանցից մեկի՝ «ԷԼԲԻՍՏ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող Մարմաշեն ՓՀԷԿ-ի հիդրոհանգույցի տարածք, որտեղից իրականացվում է Ախուրյան գետից ջրառը։ Պատկերը ցավոք նույն էր, ինչ մինչ այդ մեր այցելած բոլոր այլ ՓՀԷԿ-երի դեպքում։
Ջրառատությամբ Հայաստանի երրորդ գետ համարվող Ախուրյանը գրեթե ամբողջովին չորացված էր։ Հիդրոհանգույցի պատվարը փակել էր ջրի ամբողջ հոսքը, ձկնուղին կառուցված էր և գործում էր այնպես, որ այնտեղով ձկների անցնելը ուղղակի անհնար էր, իսկ Ախուրյանի խորը կիրճում ձևավորվել էր բավականին մեծ մի ջրամբար, որը ըստ նկարահանումների պահին մեզ մոտեցած աշխատակցի խոսքերի արվում է ջուրը կուտակելու համար, քանի որ այն չի բավականացնում ՓՀԷԿ-ի նորմալ աշխատանքի համար։ Մեր այն հարցին, թե, համաձայն ջրօգտագործման թույլտվության, որքան է կազմում գետի բնապահպանական թողքը, նույն աշխատակիցը նշեց 600 լիտր/վրկ թիվը։ Մենք խնդրեցինք ցույց տալ ջրի այդ քանակությունը, որը պետք է թողնվեր գետում, սակայն ստացանք շատ հետաքրքիր պատասխան։
ՓՀԷԿ-ը շահագործողների կարծիքով բնապահպանական թողքի չափն իրենց համար էական չէ, և իրենք վերցնում են այնքան ջուր որքան իրենց անհրաժեշտ է։ Իսկ ձկնուղու սխալ կառուցված լինելու և չգործելու փաստն իրենց ընդհանրապես չէր էլ
Միգուցե այս հարցերը հետաքրքրեն պետական լիազոր մարմիններին, որոնք պատասխանատու են այս ոլորտի վերահսկման համար:
Մանրամասները` տեսանյութում.
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)