ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` քաղաքային ռադիոն այս պահին նորմալ գործո՞ւմ է, 2012-ին ինչ-որ քայլեր ձեռնարկվելո՞ւ  են այն  վերականգնելու համար: Համեմատական կարգով 2011-ին ռադիոհանգույցից օգտվողների թիվը նվազե՞լ է, թե՞ ոչ: Այն վերականգնելու համար ո՞ւր եւ ո՞ւմ պիտի դիմենք:

Մարիամ Բարսեղյան, 50 տարեկան, մանկավարժ

ՊԱՏԱՍԽԱՆ. 2011 թվականից քաղաքային ռադիոհանգույցը մտել է Հանրային հեռուստակենտրոնի կազմի մեջ, եւ դարձել ենք հեռուստակենտրոնի արտադրամաս: Այժմ քաղաքային ռադիոհանգույցն առանձին կառույց չէ, եւ հնարավորինս ֆինանսավորում արվում է, որպեսզի բարեկարգվի ու բարելավվի ռադիոհանգույցի աշխատանքը: Կետերի հետ կապված` օգտվողների կտրուկ նվազեցում կամ ավելացում չկա, լինում են ե’ւ անջատումներ, ե’ւ նոր կետեր ցանկացողներ: Ռադիոհանգույցը վերականգնելու համար քաղաքացիները կարող են զանգահարել 53-44-12 հեռախոսահամարով: Նաեւ մեր աշխատակիցները պարբերաբար շրջում են այն հասցեներով, որտեղ եղել են կետեր, եւ տեղեկատվություն են տալիս այն վերականգնելու մասին: Վճարը յուրաքանչյուր ամսվա համար 200 դրամ է, այդ գինը սահմանվել է 2006 թվականին ու այլեւս չի փոփոխվել, վճարումները «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանմունքներում կամ էլ ՎՏԲ բանկերում են կատարվում: Հիմնարկ ձեռնարկություններում, եթե կետերի քանակը մի փոքր շատ է, այդ դեպքում գները տարբեր են:  

Քաղաքային ռադիոհանգույցի
պատասխանատու Էլմիրա Հովհաննիսյան


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավոք, ռադիոհանգույցի նախկին երկրպագուներին ամեն ամիս վճարելիք 200 դրամը չէ, որ խանգարում է գրեթե շուրջօրյա մատուցվող ծառայությունից օգտվել: Կա առնվազն երկու խնդիր. նախ` ծառայությունը պատշաճ որակով չի մատուցվում (այսինքն` ձայնի տատանումները կամ անջատումը մեկը մյուսին են հաջորդում), եւ հետո` Հանրային ռադիոյի հաղորդումները (բացառությամբ լրատվական ծառայության) չափազանց տաղտկալի են:




Լրահոս