ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր խորհրդարանում առաջարկեց լսումներ կազմակերպել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ:
Նա նշեց, որ ՀՀ-ում բոլոր կազմակերպությունները, գործարաններն էլէկտրաէներգիայով են աշխատում, և էլեկտրաէներգիայի թանկացման պարագայում շատ ապրանքներ են թանկանալու:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ պատասխանեց, որ արդեն պայմանավորվածություն ունի այդ հարցով և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում կկազմակերպվեն լսումներ: