ՀՀ Ազգային ժողովի պատգամավորուհին նաև օրինախախտ է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ 2012-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հանրապետական կուսակցության ընտրացուցակում հայտնվեցին մի շարք երիտասարդների անուններ, պաշտոնապես պատճառաբանվեց, թե ինտելեկտուալ, օրինակելի երիտասարդներով է հարստանում խորհրդարանը: Սակայն շատ չանցած ինտելեկտուալ երիտասարդները բացահայտեցին իրենց իրական` օլիգարխների հետ սերտաճած կերպարն ու խորհրդարանական աշխատանքի անկարողությունը:

S«G« 1

Բայց վերջին դրսևորման մասին մեկ այլ առիթով: Հիմա ուշադրություն դարձրեք լուսանկարում երևացող ավտոմեքենայնին: Հետիոտնի համար նախատեսված հատվածում կայանված ավտոմեքենան պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանին: Նա պատգամավոր է դարձել միայն այն արժանիքի համար, որ ՄԻԱԿ կուսակցության անդամ է: Եվ դա բավական է, որպեսզի պատգամավորուհին իրեն թույլ տա ի տես բոլորի խախտել այն օրենքը, որը ընդունել է իր սիրելի խորհրդարանը:

Ուշագրավն այն է, որ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի կողմից օգտագործվող 004oo11 համարանիշը, ԱԺ-ում գործող կարգի համաձայն, գրանցված է Արաբկիր վարչական շրջանից պատգամավոր դարձած Արտակ Սարգսյանի (ՍԱՍ-ի Արտակ) անունով, քանի որ նա է ընտրվել թիվ 4 ընտրատարածքից: Սակայն գործարար պատգամավորն իր համարանիշը նվիրել է Նաիրա Կարապետյանին:

Իսկ ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր, նախկին լրագրող Մարգարիտ Եսայանն էլ իրեն բաժին հասած 060oo11 համարանիշն է նվիրել Արտակ Սարգսյանին: Ահա այսպես, միմյանց աջակցելով էլ իշխանություն են բանեցնում հին ու նոր ՀՀԿ-ականները:

S«G« 3

S«G« 2

9

2

4

 




Լրահոս