Իսկ չար մարդուց ի՞նչ եք սպասում. Վ. Բաղդասարյանը` Զուրաբյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի չորս ոչ իշխանական ուժերի կողմից 12 կետերի ներկայացման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը  հայտարարել էր, թե  Սերժ Սարգսյանի չար ծառից բարի պտուղներ հնարավոր չէ սպասել: Քիչ առաջ անդրադառնալով այս դիտարկմանը` ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց.

«Իսկ չար մարդուց ի՞նչ եք սպասում ընդհանրապես: Տեսնում եք, բոլոր այս կետերը փչացնում են այդպիսի հայտարարությունները: Եթե դու չես սպասում որևէ բանի, էլ ինչի՞ ես նման առաջարկներ ներկայացնում: Գնացեք ձեր գործը փողոցում արեք էդ դեպքում: Եթե քառյակը նստել, ամիսներով աշխատել է,որպեսզի սա անի և եթե արել է ու սպասելիք չունի`ես էդպիսի մարդու տրամաբանությունը չեմ հասկանում», – պարզաբանեց նա:

Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության ղեկավարը դրական գնահատեց «քառյակի» առաջարկները:




Լրահոս