Ընդունելության քննությունների շեմային բալը՝ 7.5. Ա. Աշոտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ. «Հաճախ ինձ հարցնում եք ընդունելության քննությունների շեմային բալի մասին: Տեղեկացնեմ ձեզ, որ, ՀՀ Կառավարության կողմից հաստատված կարգի համաձայն, դրական է համարվում 7.5 բալը և ավելին: Դրանից ցածր միավորներ ստացած դիմորդներ այդ առարկայից համարվում են կտրված, սակայն կարող են շարունակել հանձնել մյուս առարկաները:

Վերահանձնումները արգելված են: Առկա համակարգով քննություններն անհաջող հանձնած դիմորդները կարող են հետագայում իրենց ուժերը փորձել հեռակա համակարգում այն մասնագիտություններով, որոնցով թույլատրված է հեռակա ուսուցումը: Նորից հաջողություն եմ մաղթում մեր դիմորդներին»: 




Լրահոս