Ազատեկի բնակիչները թույլ չեն տա ՀԷԿ-ի համար տանել ջրի խողովակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղի բնակիչ, ավագանու անդամ Սևադա Զաքարյանը  armlur.am-ին տեղեկացրեց, որ ՀԷԿ կառուցելու նպատակով պատրաստվում են   տանել  իրենց գյուղի ջրի խողովակները: Այդ փաստը, սակայն,  հարուցել է  գյուղի բնակիչների վրդովմունքը: «Մենք  գյուղապետի հետ միասին պատրաստվում ենք թույլ չտալ, որ  խողովակները տանեն»,- մանրամասնեց  ավագանու անդամը:

Սևադա Զաքարյանի խոսքով,գյուղացիները տեղյակ չեն` որտեղ է կառուցվելու  ՀԷԿ-ը և ով է կառուցվելիք ՀԷԿ-ի սեփականատերը. «Հարցնում ենք  թույլտվություն ունե՞ք, կարող եք փաստաթուղթ ցույց տալ, պրարաբն ասում է`ես թուղթ  չունեմ»:

Այդ խողովակները,  ավագանու անդամի  խոսքով մեծ նշանակություն ունեն գյուղի համար.  «Վաղը չէ մյուս օրը, եթե  վթար լինի, այդ խողովակները պետք  են գալու  գյուղին»:




Լրահոս