Գազային շուկան կնվաճի Չինաստանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանը, որը հրաժարվում է ածխային վառելիքից, մոտակա 5 տարիների ընթացքում բնական գազի շուկայում կլինի ամենախոշոր խաղացողը թե՛ որպես սպառող, և թե՛ որպես արտադրող: Այս մասին տեղեկացրել է Foreign Policy-ին՝ հղում անելով Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) կանխատեսումներին:

ԱՄՆ-ն ստիպված կլինի խտացրած գազն արտահանել ցածր գներով, ընդ որում, հայտնի չէ, թե ինչ ծավալներով այն կարտահանվի Չինաստան՝ հաշվի առնելով
մրցակցությունը Կատարի և Ավստրալիայի կողմից:

Համաձայն IEA-ի հաշվետվությանը, Եվրոպան միակ տարածաշրջանն է, ուր մոտակա հինգ տարում սպասվում է բնական գազի արտադրության անկում: «Այն, որ Եվրոպան չի ցանկանում որևէ պատասխան գործողություն ձեռնարկել Ուկրաինայում Մոսկվայի ագրեսիայի դեմ, զգալի չափով կարող է կապված լինել Ռուսաստանից գազի ներկրման խիստ կախվածության հետ», – գրում է Foreign Policy-ին, հավելելով, որ այդ իրավիճակը դժվար թե փոփոխվի մինչև այս տասնամկայի ավարտը:

Տարածաշրջանը չեն փրկի ոչ ամերիկյան խտացված գազի մատակարարումները, ոչ թերթաքարային գազի կորզումը, որի թույլատրման մասին մտահոգվում է անգամ Գերմանիան:




Լրահոս