Երեկ ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին տուրում գործող աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը խոշոր հաշվով (1:5) պարտվեց Հոլանդիայի ընտրանուն: Խաղից հետո երկու կողմերի ֆուտբոլիստներն ու մարզիչները խոսել են խաղի մասին:
Լուի վան Գալ, Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ
– Մենք սպասում էինք, որ Իսպանիան կգրոհի հենց այնպես, ինչպես գրոհում էր և որ մեզ մոտ կլինեին շանսեր, որոնցից կկարողանայինք օգտվել, բայց, իհարկե չէինք սպասում այդքան շատ գոլերի: Ի դեպ, չեմ կարծում, որ մեր դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածն արժանի էր: Մեր հերթին` մենք հակագրոհների վրա էինք աշխատում: Առաջին խաղակեսում մենք շատ հաճախ կորցնում էինք գնդակը, շատ ուշադիր չէինք, այդ պատճառով էլ` մրցակիցն իրեն վստահ էր զգում: Երկրորդ խաղակեսում առանց կասկածների էինք գործում:
Վիսենտե դել Բոսկե, Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ
– Առաջին խաղակեսում մեր ֆուտբոլիստներին, իսկ հատկապես Դավիդ Սիլվաին հաջողվում էր գտնել ազատ տարածքներ և երկար փոխանցումներ էիր կատարվում Դիեգո Կոստային: Բայց երկրորդ խաղակեսում ֆուտբոլիստները սխալ ընկալեցին բաց թողնված գնդակները: Երեկ բոլորը վատ էին խաղում պաշտպանությունում: Եվ պետք է արժանի գնահատել վան Պերսիի և Ռոբենի վարպետությունը:
Հոլանդացիները երկար ուրախանալ չեն պատրաստվում
Ռոբին վան Պերսի, Գերմանիայի հավաքականի ավագ (դարձել է դուբլի հեղինակ)
– Խաղը կարող էր ավարտվել 6:1, կամ 7:1, կամ էլ նույնիսկ 8:1: Մենք շատ լավ էինք ավարտին հասցնում գոլային պահերը: Առաջին գոլի մասին կարող եմ ասել, որ ես տեսա` Կասիլյասը դարպասներից շատ էր դուրս եկել, և այդ պատճառով էլ որոշեցի ռիսկի դիմել: Այժմ կարող ենք հաճույք ստանալ այդ գոլից: Թիմը չպետք է էյֆորիայի մեջ ընկնի: Մենք դեռ ոչինչ չենք արել: Առջևում Ավստրալիան է:
Արյեն Ռոբեն, Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան (դարձել է դուբլի հեղինակ)
–Ես թիմի փոխկապիտանի իրավունքներով հպարտանում եմ մեր ֆուտբոլիստներով: Մենք պետք է անեինք դա: Մենք գրեթե ոչինչ չթողեցինք անել Իսպանիայի հավաքականին` բացի 11 մետրանոց հարվածից: Բայց մենք չպետք է թուլանանք: Եթե սկսենք մտածել միայն այս հաղթանակի մասին` ապա ավելի լավ կլինի նստել ինքնաթիռ և լքել Բրազիլիան:
Իսպանիան չի պատրաստվում երկար տխրել
Իկեր Կասիլյաս, Իսպանիայի հավաքականի դարպասապահ
–Հոլանդիան անցկացրեց ֆենոմենալ խաղ, իսկ մենք` ոչ: Պարտության մեջ կար նաև իմ մեղքը: Ես գործում էի ոչ լավ կերպ: Այժմ պետք է կենտրոնանալ Չիլիի հետ խաղի վրա: Երրորդ բաց թողնված խաղից հետո մենք հանձնվեցինք: Թիմը հասկացավ, որ շատ դժվար կլինի հաղթել:
Դիեգու Կոստա, Իսպանիայի հավաքականի հարձակվող
– Պետք է առաջ շարժվել: Առջևում երկու շատ կարևոր խաղ կա: Վստահ եմ` Իսպանիայի հավաքականը կարող է ցուցադրել իր ամենալավ խաղը: Չեմ կարծում, որ մենք արժանի էինք հինգ բաց թողնված գնդակի: Շատ դժվար օր էր: Բայց մենք կտանենք այդ պարտությունը, քանի որ մենք ուժեղ ենք:
Խավի, Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան
– Սա ամենածանր պարտությունն էր իմ կարիերայի ընթացքում, չնայած նրան, որ ունենք խմբից դուրս գալու շանսեր: Այս խաղն ուղղակի շատ վատն էր: Ոչինչ չէր ստացվում, սակայն երկրպագուները պետք է սատարեն մեզ:
Ֆերնանդդո Տորես, Իսպանիայի հավաքականի հարձակվող
– Սա ֆուտբոլ է: Իհարկե` մենք սովոր էինք պաշտպանել մեր դարպասն անառիկ ու վերահսկել խաղը: Բայց մենք միշտ հաշվի ենք առնում, որ խաղի ընթացքում կարող են առաջանալ անվերահսկելի պահեր: Պետք է առաջ քայլել և պատրաստ լինել քննադատությունների: