«Մանչեսթեր Յունայթեդ»-ը համաձայնության է հասել Մոուրինյոյի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսի»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մոտ ժամանակներս կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը. հայտնում է  Sky Sport Italia-ն:

Նշվում է, որ կողմերը համաձայնվել են պայամնագրի ստորագրման շուրջ, սակայն դեռ հայտնի չէ` պորտուգալացի մասնագետն այդ պաշտոնին կնշանակվի մրցաշրջանի ընթացքում, թե դրանից հետո: Ավելի վաղ նշվում էր, որ Մոուրինյոն կգլխավորի անգլիական ակումբը մրցաշրջանի ավարտից հետո, սակայն կարող է ավելի շուտ գլխավորել, եթե շարունակվեն ակումբի անհաջող ելույթները:

Այժմ անգլիական ակումբի գլխավոր մարզիչը Լուի Վան Գալն է, ում վերջին ժամանակներս քննադատում էին ձանձրալի ֆուտբոլի համար: Ներկայումս նրանք զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականը, և 24 խաղից հետո ունեն 40 միավոր:




Լրահոս