Մարզահամերգային համալիրն աճուրդի կդրվի երրորդ անգամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարեն Դամիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքը հունիսի 17-ին աճուրդի կդրվի երրորդ անգամ: ԴԱՀԿ ծառայության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ շենքի  համար հայտարարված երկրորդ աճուրդը չի կայացել հայտերի բացակայության պատճառով:

Հունիսի 17-ից մեկնարկող աճուրդում համալիրի մեկնարկային գինն իջեցվելու է ևս 10 %: Այդպես եղավ նաև նախորդ աճուրդի ժամանակ:

Հիշեցնենք, որ մարզահամերգային համալիրն առաջին անգամ ԴԱՀԿ ծառայության կողմից աճուրդի էր հանվել մայիսի 20-ին` մեկնարկային 19 350 000 000 դրամ արժեքով, սակայն հայտերի ընդունման համար սահմանված 10 օրվա ընթացքում կրկին  ոչ մի առաջարկ չէր եղել: Երկրորդ աճուրդը հայտարարվել էր հունիսի 2-ից մինչև 12-ը, և դարձյալ գնորդ չէր եղել:




Լրահոս