ԱԱ-2014. Վերջին րոպեներին Շվեյցարիան հաղթանակ կորզեց (տեսանյութեր)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում  այսօր Էկվադորի հավաքականը հանդիպել էր Շվեյցարիայի ընտրանու հետ: Այս առաջնությունը լի է անակնկալներով և առաջին խաղակեսից հետո Էկվադորը հաղթում էր նվազագույն հաշվով:

22-րդ րոպեին խաղի  հաշիվը բացեց Էկվադորի հավաքականի Էներ Վալենսիան: Գոլից հետո Շվեյցարիան ակտիվացավ, սակայն առաջին խաղակեսում ոչ մի կերպ չկարողացավ արդյունքի հասնել և թիմերն ընդմիջման գնացին նման հաշվով:

Երկրորդ խաղակեսում հավասար ակտիվ էին գործում երկու հավաքականները: Սակայն արագ կարողացան հաջողության հասնել շվեյցարացիները: 48-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Մեխմեդին հավասարեցրեց հաշիվը: Վերջին րոպեներին կրկին փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստի շնորհիվ Շվեյցարիան կարողացավ հաղթանակ կորզել:

Էներ Վալենսիա, 22




Լրահոս