Գյումրեցիները Թուրքիայում թրաֆիքինգի զոհ են դարձել. հարուցվել է քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության Շիրակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Գյումրի քաղաքի մի քանի բնակիչների` Թուրքիայում սեռական շահագործման ենթարկվելու դեպքի առթիվ:Ըստ Գլխավոր դատախազության կայքի՝ նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակչուհի, ժամանակավորապես Թուրքիայում բնակվող, “Դոկտոր” մականվամբ Ս. Մարտիրոսյանը Գյումրի քաղաքի բնակչուհի, իր պարտապան Ն.Մովսիսյանի միջոցով հավաքագրել է Գյումրի քաղաքի բնակչուհի Գայանեին և 2010թ. օգոստոսին տեղափոխել Թուրքիայի Տրապիզոն քաղաք:Տրապիզոն հասնելուն պես` Ս. Մարտիրոսյանը Ն.Մովսիսյանին և Գայանեին հանձնել է ազգությամբ թուրք, կավատ ոմն Սաֆային: Վերջինս 4 օր տևողությամբ օրական 20 ժամ Ն.Մովսիսյանին և Գայանեին ենթարկել է սեռական շահագործման, իսկ ստացված գումարները տվել Ս. Մարտիրոսյանին:Այնուհետև Ն.Մովսիսյանը և Գայանեն հրաժարվել են զբաղվել մարմնավաճառությամբ, և կավատ Սաֆան նրանց հանձնել է Թուրքիայի ոստիկանությանը, որի արդյունքում նրանք արտաքսվել են Թուրքիայից:Նախաքննության տվյալներով Ս. Մարտիրոսյանը շարունակել է Ն. Մովսիսյանից պահանջել պարտքը վերադարձնել, իսկ չունենալու դեպքում հավաքագրել և Թուրքիա տեղափոխել աղջիկների` սեռական շահագործման համար: Ձեռք բերված ապացույցների համաձայն` Ն. Մովսիսյանը խաբեությամբ, դայակություն կատարելու պատրվակով հավաքագրել և 2011թ. օգոստոսի 4-ին Թուրքիայի Տրապիզոն քաղաք է տեղափոխել Գյումրի քաղաքի բնակչուհի Կարինեին:Ս. Մարտիրոսյանը, օգտվելով Կարինեի խոցելի վիճակից, պարտադրել է նրան Թուրքիայում մարմնավաճառությամբ զբաղվել` պատճառաբանելով, թե վերջինս իրեն պարտք է շուրջ 5000 ԱՄՆ դոլար` ճանապարհածախսի, հագուստի և բնակության վայր տրամադրելու դիմաց:Կարինեն 2011թ. օգոստոսից մինչև նույն թվականի դեկտեմբերի 1-ը Տրապիզոն քաղաքի Իշիկ հյուրանոցում զբաղվել է մարմնավաճառությամբ, որից ստացված գումարների զգալի մասը վերցրել է Ս. Մարտիրոսյանը: Ավելի ուշ Կարինեն նույնպես արտաքսվել է Թուրքիայից:Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Շիրակի քննչական բաժնում 2012թ. փետրվարի 11-ին հարուցվել է քրեական գործ: 2012թ. փետրվարի 14-ին Ն. Մովսիսյանին և Ս. Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` նախաքննությունը շարունակելու համար:Ծանուցում. Սեռական շահագործման ենթարկված կանանց անունները փոխված են:




Լրահոս