ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳՈՂԸ` ՍԱՆԴՐԱ ԲԱԼՈՔԻ ՏԱՆԸ

Կիրակի առավոտյան հոլիվուդյան հայտնի դերասանուհի Սանդրա Բալլոքի՝ Լոս Անջելեսում գտնվող տունը կողոպտիչ է ներխուժել: Օսկարակիր դերասանուհու ահազանգով տուն ժամանած ոստիկանությունը ձերբակալել է 39-ամյա Ջոշուք Քորբետին:

ՇՎԱՐՑԵՆԵԳԵՐԸ` ԴԱՐԻ ԿԻՆՈՀԵՐՈՍ

Լոնդոնում տեղի է ունեցել Empire Magazine հանդեսի ընթերցողների տարբերակով լավագույն դերասանների պարգեւատրման արարողությունը: Դարի կինոհերոս անվանակարգում հաղթել է Առնոլդ Շվարցենեգերը: «Իքս մարդիկ» ֆիլմերի աստղ Հյու Ջեքմանը ճանաչվել է Empire-ի կուռք: Հանդեսի ընթերցողները Թոմ Կրուզին ճանաչել են կինոլեգենդ, իսկ Սայմոն Պեգը հաղթել է «հերոս» անվանակարգում:
Լավագույն դերասան է ճանաչվել Ջեյմս ՄակԷվոյը, լավագույն դերասանուհի՝ Էմմա Թոմփսոնը:

ԱՄԵՆԱԹԱՆԿ ՌԵՍՏՈՐԱՆԸ ԻԲԻՑԱՅՈՒՄ

Իտալացի հայտնի դիզայներ Ռոբերտո Կավալին իր առաջին քայլերն է կատարում ռեստորանային բիզնեսում: Մոտ ապագայում նա կբացի աշխարհում ամենաթանկ ռեստորանը` հայտնի գլամուրային կենտրոն Իբիցայում:Կավալին այդ ռեստորանի համար ներդրել է 2,5 մլն եվրո: Ենթադրելի է, որ այցելուների խնդիր նա չի ունենա: Մոտակա բոլոր հաստատություններում ռեստորանից օգտվելու միջին գինը կազմում է 200 եվրո, եւ այդ հաստատությունները մշտապես լի են այցելուներով: Իբիցայում հաճախ են լինում հայտնի աստղեր եւ հարուստ զբոսաշրջիկներ:




Լրահոս