Դպրոցականը ծեծել է ուսուցիչներին մաստակի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական Օլդեմ քաղաքում տհաճ միջադեպ է տեղի ունեցել:

14-ամյա դպրոցականը ծեծել է 7 ուսուցիչների միայն այն բանի համար, որ նրանցից մեկը փորձել է տղայի ձեռքից վերցնել մաստակը: Տղային մեղադրանք է առաջադրվել, իսկ ուսուցիչները թեթև վնասվածքներ են ստացել, տեղեկացնում է Mirror-ը:

Ուսուցիչների և դեռահասի միջև ծեծկռտուքը տեղի է ունեցել դպրոցական ճաշարանի մոտ: Դռան մոտ կանգնած տղան անշնորհք ձևով մաստակ է ծամել: Նման վարքը վրդովեցրել է ուսուցչին: Նա տղային դիտողություն է արել և խնդրել դեն նետել մաստակը: Լուռ հնազանդվելու փոխարեն տղան սկսել է վիրավորել ուսուցչին և հրաժարվել է դեն գցել մաստակը: Ուսուցիչը փորձել է ուժ գործադրել, սակայն պատանի խուլիգանը նրան հակահարված է տվել:

Կատարվածը տեսնելով՝ նրանց են մոտեցել ևս վեց ուսուցիչներ: Նրանք փորձել են բաժանել կռվողներին, սակայն դա նրանց չի հաջողվել: Տղան այնքան ակտիվ է դիմադրել, որ մեծահասակները վնասվածքներ են ստացել: Խուլիգանին կարգի են հրավիրել դեպքի վայր ժամանած ոստիկանները:




Լրահոս