Armenian text to speach

Ռազմագիտության ուսուցիչը դասաժամը խանգարելու համար մի քանի անգամ հարվածել է 14-ամյա աշակերտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նույն օրը՝ ժամը 14։15-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Արմավիրի մարզի գյուղերից մեկի դպրոցում ռազմագիտության ուսուցիչը՝ Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա ռազմագիտության ուսուցիչը , դասաժամի ընթացքում դասը խանգարելու պատճառով մի քանի անգամ ապտակել է նույն դպրոցի 9-րդ դասարանի 14-ամյա աշակերտին, պատճառելով ֆիզիկական ցավ։ Հայտնում է Շամյանը։

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։




Մամուլի Տեսություն

Լրահոս