«Դեմ.եմ»-ը չի ընդունում կենսաթոշակների մասին նոր օրենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում ոչ իշխանական չորս ուժերի հանդիպումից հետո «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Հակոբ Արշակյանը նշեց, որ քառյակի հետ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում և քննարկել են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին առնչվող հարցեր:

«Մեր ձեռքի տակ է հայտնվել «Կուտակայինի» նոր օրենքի սկզբունքների վերաբերյալ աշխատանքային փաստաթուղթ: Մենք ուզում ենք մեսիջ ուղարկել կառավարությանը և հայտնել, որ մենք դեմ ենք այս նոր օրենքի ձևաչափին, քանի որ այս նոր օրենքը իր մեջ ներառում է ոչ թե աշխատանքային քայլեր, որը միտված է փոխելու նախորդ օրենքը, այլ նոր անունների տակ նույն օրենքն են կիրառում: Մենք վճռական ենք տրամադրված, մինչև վերջ պայքարելու ենք», – նշեց նա:

Արշակյանի խոսքով` կենսաթոշակային համակարգը պետք է լինի միայն կամավորության սկզբունքով: Իրավաբան Մերի Խաչատրյանն էլ հավելեց, որ ինքը հարցում ունի այն հանձնաժողովին, որը մշակում է կուտակայինի նոր օրենքը.

«Ուզում եմ հասկանալ, նոր օրենքը մշակելուց իրենք հաշվի առե՞լ են Սահմանադրական դատարանի որոշումը, անկեղծ ասած, ես նոր ընթերցեցի նոր օրենքը, ոչ մի համապատասխանեցում չկա ՍԴ որոշումների հետ, նույն խտրականությունը կա, գումարի չափը նույնն է, նույն տարիքային ցենզը առկա է, այսինքն որևէ փոփոխություն չկա նոր օրենքում, կա նոր բառերի ավելացում, և կա բառերի տեղափոխություն, սակայն մենք գիտենք, որ գումարելիների տեղը փոխելուց գումարը չի փոխվում»,- ասաց Խաչատրանը:




Լրահոս