Դուք կոպտորեն խախտել եք օրենքը. Լ. Զուրաբյանը` ԱԺ նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, ԱԺ արտահերթ նստաշրջանն այսօր մեկնարկեց բողոքի նոտայով. պատգամավորները դժգոհ էին, որ շատ օրինագծեր չեն անցնել քննարկումներ համապատասխան հանձնաժողովներում:

Արդեն քիչ առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, հայտարարեց, որ վերջինս առավոտյան ԱԺ կանոնակարգ օրենքի կոպտագույն խախտում է թույլ տվել, քանի որ ՀՀԿ խմբակցության ղեկավարի կողմից վերցրած 20 րոպե ընդմիջումից հետո չշարունակեց քվեարկությունը, այլ հայտարարեց հարցի քննարկման մասին:

Գ. Սահակյանը մի պահ անջատեց Լ. Զուրաբյանի խոսափողը՝ նշելով, թե պատգամավորին հնարավորություն է տրվել խոսել քննարկվող հարցի շուրջ միայն:

Զուրաբյանն էլ արձագանքեց, որ իր խոսափողն անջատելու իրավունք չունեն: Երբ միացրին խոսափոխը, նա շարունակեց. «Դուք կոպտորեն խախտել եք օրենքը, և ես պահանջում եմ, որ անհապաղ կազմակերպեք քվեարկությունը՝ ԱԺ կանոնակարգի համաձայն: Ես ձեզնից պատասխան եմ ակնկալում»:

ԱԺ նախագահն էլ արձագանքեց. «Դա հնչում է որպես մեղադրանք, ես գործել եմ իմ լիազորությունների շրջանակում»:




Լրահոս