Իշխանության ներկայացուցիչները պետք է խնդիրն իրենց մեջ փնտրեն. Ա.Ռուստամյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ ԱԺ ոչ իշխանական  չորս ուժերը դեռ նոր էին ներկայացրել իրենց 12 կետերը` իշխանության ներկայացուցիչները միայն դրական խոսքեր էին ասում, նշելով, թե բոլոր առաջարկներն էլ իրատեսական են: Սակայն արդեն երեկ Սերժ Սարգսյանը քննադատաբար մոտեցավ 12 կետերին: Նա հայտարարեց, թե այդ կետերը ներկայացնելիս ընդդիմության ներկայացուցիչները շտապել են:

Անդրադառնալով այս փոփոխությանը՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանելով armlur.am-ի հարցին`ընդգծեց, որ խնդիրն իշխանության ներկայացուցիչները հենց իրենց մեջ պետք է փնտրեն:

«Սա առաջին դեպքը չէ: Շատ հստակ է, որ քննարկումները կոլեգիալ տեղի չեն ունենում, որպեսզի բոլորը տեղյակ լինեն իրենց որոշումներից: Մեծ պրոբլեմ է, երբ մեծամասնությունն ինքն իր մեջ միատեսակ որոշումներ չի կարողանում կատարել», – հայտարարեց նա:

Արմեն Ռուստամյանը իշխանությունների աճպարարությունները` պարտադիրի հետ կապված, անարդյունք է համարում` նշելով, որ միևնույնն է` գործադիրը բնավ էլ շահագրգռված չէ պարտադիրի կասեցմամբ:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս