«Օրենքով գողերը» փրկվեցին ծանրագույն պատժաչափից իրենց օրենքներով (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայում կայացել է մի խումբ «օերնքով գողերի» դատավճիռը, այդ թվում` քութայիսական կլանի պարագլուխներից մեկի` Մերաբ Ջանգվելաձեի դատավճիռը:

Նշված կլանը մեղադրվում է հանցավոր բանդա ստեղծելու և «փողերի լվացման» մեջ:

merabs[1] «Օրենքով գող»` Մերաբ Ջանգվելաձե

«Գողերի» հեռախոսային զրույցների լսման ընթացքում «Կարաբիներ» կոչված հանցավոր խումբը բացահայտել է, որ հենց նրանք են կազմակերպել Մոսկվայում բնակվող «օրենքով գող» Ասլան Ուսոյանի սպանությունը:

Ինչպես ընդունված է ասել «մաֆիայի» հայրենիքում, «օրենքով գողերը» նման պատմությունների մեջ չեն ընկնում, այդ պատճառով էլ մեղադրյալները համեմատաբար կարճ ժամկետներով ազատազրկվեցին:

«Գողերի» քութայիսական կլանի առաջնորդների դատական լսումներն սկսվել են 2014 թվականին Իտալիայում: Քրեական հեղինակություններին մեղադրանքներ էին առաջադրվել նրա համար, որ նրանք ստեղծել էին անդրազգային հանցավոր խմբավորում՝ կողոպտիչ կազմակերպություն, որի միջոցով իրականացնում էին կեղծ փաստաթղթերի պատրաստում և օգտագործում, շորթում, փողերի լվացում:

Ծանրացուցիչ հանգամանքների թվում նշվել էր այն, որ հանցանքների մեծ մասն ուղեկցվել են զենքի գործադրմամբ:

Вор в законе Бесик Купрашвили (Бесо)

Մեղադրող կողմը խնդրել էր դատարանին վճիռը կայացնել`սահմանելով առավելագույն պատժաչափ : Այսպես, Մերաբ Ջանգվելաձեի (Մերաբ Սուխումսկի) համար միջնորդություն էր ներկայացվել տալ ազատազրկում 10 տարի 8 ամիս, Բեսիկ Կուպրաշվիլիի (Բեսո) համար` 8 տարի 8 ամիս, Տիմուր Նեմսիցվերիդձեի (Ցրիպա) համար` 8 տարի ժամկետով:

«Գողերի» համար նախատեսված այսչափ դաժան վճիռը մեղադրողը պահանջել էր այն պատճառով, որ նրանց էր մեղսագրվել մաֆիային անդամակցելը, ինչն Իտալիայում մեխանիկորեն երաշխավորում է տպավորիչ թվերի ավելցուկ:

Սակայն լսումների ընթացքում մեղադրանքների շարանի մի մասը դատավորների կողմից հանվում է, մասնավորապես` շորթումն ու կողոպուտը:

Իրավապահները գտան, որ «օրենքով գողերը» իսկապես Իտալիայում ստեղծել են հանցավոր կազմակերպություն` ուղղված այդ երկրի սահմաններում իրականացվող հանցագործություններին: Սակայն, դատարանը բնորոշեց, որ այն չի կարելի համարել բանդա:

Այսկերպ մաֆիայի մասնակցությամբ ամենածանր մեղադրանքն, անգամ, նույնպես վերանում է:

Արդյունքում, Մերաբ Ջանգվելաձեն ստանում է 4 տարի 8 ամսվա ազատազրկում: Մյուս 7 ամբաստանյալներին, այդ թվում` Բեսոյին և Ցրիպին, դատարանը դատապարտեց 3 տարի 2 ամսվա ազատազրկման:

Ինչպես պարզ էր դարձել գործի նյութերից, 2012 թվականի հունվարի 6-ին Ալդո Մարիի հրապարակում գնդակոծվել էր Ռևազ Չուրաձեն` «օրենքվ գող» Թեյմուրազ Չուրաձեի (Ալեկո) գործարար հայրը:

Այս հանցանքի ուսումնասիրման ընթացքում արձանագրվում է, որ Ռևազը Իտալիայում ղեկավարել է Geotransit ltd. գործարանը, որը զբաղվել է կոմերցիոն փոխադրումներով դեպի Վրաստան: Այն մեկ այլ ստրուկտուրայի մրցակիցն էր, որը գտնվում էր Մերաբ Սուխումսկիի տիրապետության տակ: Կոմերցիոն տարաձայնությանը միանում է նաև այն, որ Չուրաձեն մտնում էր Լաշի Շուշանաշվիլիի` Սուխումսկիի ոխերիմ թշնամու կլանի մեջ:

Вор в законе Темури Немсицверидзе по кличке Црипа




Լրահոս