«Եթե ձեր 70 հոգանոց խմբակցությունում պեղեք Արծվիկ Մինասյանի նման պատգամավոր, իրավունք կունենաք խոսել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հարգելի՛ քաղաքական մեծամասնություն, եթե ձեր 70 հոգանոց խմբակցությունում պեղեք և գտնեք գոնե 5 պատգամավոր, ովքեր իրենց բանիմացությամբ, սրտացավությամբ, աշխասիրությամբ, էս պետության հանդեպ մտահոգությամբ կարող են համեմատվել Արծվիկ Մինասյանի հետ, այդ ժամանակ իրավունք կունենաք խոսել»,-այսօր Ազգային ժողովում  իր ելույթն այսպես սկսեց  ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Հիշեցնենք, որ երեկվա նիստի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր ելույթում ասել էր, թե ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ փչացնում են Արծվիկ Մինասյանի նման գյոզալ տղուն:

Անդրադառնալով օրենքին՝ ՀՅԴ պատգամավորը շեշտեց. «Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ԱԺ պատգամավոր տիկին Նաիրա Զոհրաբյանը հարց տվեց, իսկ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Նոր օրենքը լինելու է պարտադիր, սակայն՝ ոչ պարտադրված, ժողովուրդը մեր թշնամին չէ, մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նոր օրենքը բխի բոլորի շահերից, շահագրգիռ քննարկումներ ենք կազմակերպելու հասարկության ներկայացուցիչների, քաղաքական ուժերի հետ, քաղաքական ուժերին արդեն առաջարկել ենք մասնակցել աշխատանքային խմբի աշխատանքներին, կենսաթոշակայաին բարեփոխումներն անհրաժեշտություն են մեզ համար և մենք այնպես ենք անելու, որ նոր օրենքն ընդունելի լինի բոլորիս համար: Ակնհայտ է՝ խոստումը չի կատարվել», – հայտարարեց նա:




Լրահոս