Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ձեր եղբոր քրգործը կարո՞ղ է ազդել Ձեր պաշտոնավարման անաչառության վրա»․ Լևոնյանը՝ Արծվիկ Մինասյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում հերթական նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լևոն Լևոնյանը հարց է ուղղել Արծվիկ Մինասյանին՝ կապված նրա եղբոր՝ ԵՊՀ պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանի քրեական գործի հետ՝ հետաքրքրվելով, թե արդյոք այն կարող է ազդել նրա պաշտոնավարման անաչառության վրա։

Ի պատասխան՝ Արծվիկ Մինասյանն ասել է, որ շատ շուտով հարցը կշտկվի, և արդարացման վճիռ կլինի։

«Ես ոչ պատահական մեջբերեցի ինձ վերագրվող, այսպես ասած, «մեղադրանքը»։ Ես նորից եմ կրկնում՝ 30 տարի գրեթե հանրային պաշտոն եմ զբաղեցրել, հանրային ծառայության մեջ եմ եղել։ Եթե կա մի դրվագ, որտեղ կարող են ինձ մեղադրել անաչառ չլինելու մեջ, ավելի լավ է՝ հիմա ասեն, որպեսզի ես էլ փորձեմ հասկանալ՝ որ դրվագն է եղել»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում․




Մամուլի Տեսություն

Լրահոս