Ազգային ժողովի արտահերթ նիստն այսօր ևս սկսվեց բուռն վեճերով և քննարկումներով: Մասնավորապես` մինչ կենսաթոշակների մասին օրենքը քվեարկության դնելը, նախագծի մի քանի փոփոխություններ ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ով նշեց, որ նախագծում կատարվել են խմբագրական փոփոխություններ:
Մինչ քվեարկելը` վարման կարգի վերաբերյալ հանդես եկավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և 20 րոպե ընդմիջում վերցրեց` նշելով, որ ԱԺ նախագահը կրկին խախտում է կանոնակարգ օրենքը: Զուրաբյանը նշեց, որ քննարկելու են օրենքի փոփոխությունները:
Նշենք, որ Զուրաբյանը մի քանի րոպե շարունակ վարման կարգի վերաբերյալ ձայն էր խնդրում, սակայն Գալուստ Սահակյանը չէր լսում նրան: