Դելֆիններին թմրանյութ են ներարկել և խոսել սովորեցրել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական BBC հեռուստառադիոընկերությունը ցուցադրել է The Girl Who Talked To Dolphins («Աղջիկ, ով շփվում էր դելֆինների հետ») վավերագրական ֆիլմը: Ֆիլմը պատմում է այդ կաթնասունների վրա 1960-ին իրականացված սկանդալային փորձերի մասին:

Պարզվել է, որ դելֆիններին ներարկել են ԼՍԴ (սինթետիկ թմրանիջոց) և խոսել սովորեցրել. տեղեկացնում է Mirror-ը: Ֆիլմի հեղինակները հայտարարում են, որ 1960թ. NASA-ն հետազոտություններ է անցկացրել, որոնց ընթացքում դելֆիններին փորձել են անգլերեն խոսել սովորեցնել: Գիտնական Մարգարետ Հոուն, ով այդ ժամանակ 23 տարեկան էր, առաջին անգամ է պատմել այդ փորձերի վրդովեցուցիչ մանրամասների մասին:

Կնոջ խոսքով` ինքը երկար ժամանակ է անցկացրել Փիտ անունով դելֆինի հետ լողավազանում: Հետագայում նրա գործընկերները կենդանուն ԼՍԴ հոգեմետ թմրանյութ են ներարկել:

Փորձն ավարտվել է մեծ սկանդալով, երբ հայտնի է դարձել, որ գիտնականները դելֆինների վրա թմրանյութեր են փորձարկել: Գրեթե կես դար Մարգարետ Հոուպը լռել է այն մասին, որ մասնակից է եղել նման վտանգավոր փորձարկումների:




Լրահոս