
«Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն ցանկանում է վերադառնալ Իսպանիա և շարունակել կարիերան Մադրիդի «Ռեալ»-ում:
Ֆուտբոլիստի գործակալը նշել է, որ Ֆալկաոն մերժել է մի քանի անգլիական ակումբներից ստացված տրանսֆերային առաջարկները: Մասնավորապես` նրա տրանֆերը ցանկացել էին գնել «Չելսի»-ն, «Մանչեսթեր Սիթի»-ն և «Տոտենհեմ»-ը:
Ֆալկաոն միայն այն ժամանակ կլքի ֆրանսիական ակումբը, եթե տրանսֆերային առաջարկ ստանա Մադրիդի «Ռեալ»-ից: